Washington English Club

TOEFL

TOEFL-ի դասընթացներն անցկացվում են երկու ձևաչափով՝ խմբակային և անհատական։

Խմբակային պարապմունքներ. Խմբերում ուսանողների առավելագույն քանակը 5 է։

Ակադեմիական անգլերենը դասավանդում է լեզվակիր (Native Speaker) մասնագետը։

Անհատական պարապմունքներ. Անհատական դասընթացը ուսանողին պատրաստում է ակադեմիական անգլերենի մակարդակով։

Փորձառու ուսուցչի օգնությամբ ուսանողը լիարժեք կյուրացնի նյութը և հաջողությամբ կհանձնի քննությունը՝ ստանալով բարձր միավոր։

Օգտակար տեղեկություն. Ուսանողը պետք է 100%-ով հետևի ուսուցչի ցուցումներին և կատարի տնային առաջադրանքները։

Մեր փորձը ցույց է տալիս, որ ցանկությունը կարևոր է, սակայն միայն ցանկությունը բավարար չէ. պահանջվում է նաև քրտնաջան աշխատանք։

Կարևոր ծանուցում. Եթե նախկինում հանձնել եք TOEFL և չեք հավաքել բավարար միավոր կամ սովորել եք ոչ փորձառու ուսուցչի մոտ, մի՛ հուսահատվեք։

Մենք ունեցել ենք բազմաթիվ ուսանողներ, ովքեր հետևելով մեր ծրագրին, գրանցել են շատ բարձր արդյունքներ։