SAT-ի նախապատրաստական դասընթացները պլանավորվում են 2 եղանակով՝ խմբակային և անհատական։
Խմբակային դասեր. Խմբերում ուսանողների առավելագույն քանակը 5 է։ Քանի որ SAT-ը բաղկացած է Verbal (Ընթերցանություն և Գրավոր) և Մաթեմատիկա բաժիններից, դասընթացները վարում են ոլորտի փորձառու և նեղ մասնագիտացված ուսուցիչները։
Verbal բաժինը դասավանդում են ակադեմիական քննական կառուցվածքին տիրապետող լեզվակիր (Native Speaker) մասնագետները։
Խմբին միանալուց առաջ ստուգվում է ուսանողի անգլերենի մակարդակը և մաթեմատիկական բազան՝ համոզվելու համար, որ դրանք բավարար են դասերին մասնակցելու համար։
Անհատական դասեր. Ծրագիրը կազմվում է ամբողջությամբ՝ հիմնվելով ուսանողի թիրախային միավորի և ընթացիկ մակարդակի վրա։
Դասացուցակը պլանավորվում է ճկուն գրաֆիկով՝ հաշվի առնելով ուսանողի դպրոցական քննությունների ժամանակացույցը։
Օգտակար տեղեկություն. SAT-ը ոչ միայն գիտելիքի, այլև ռազմավարության քննություն է։ Մեր ուսանողները հանձնում են բազմաթիվ փորձնական թեստեր (Mock Exams) իրական քննական պայմաններում։
Անհրաժեշտ արագություն և հմտություն ձեռք բերելու համար պարտադիր է 100%-ով հետևել ուսուցչի ցուցումներին և կատարել բոլոր տնային առաջադրանքները։
Կարևոր նախազգուշում. Շատ ուսանողներ կարծում են, որ անգլերենի իմացությունը բավարար է SAT-ի համար, սակայն դա սխալ է։ Անհրաժեշտ է տիրապետել հենց այս քննությանը բնորոշ խնդիրների լուծման տեխնիկաներին։
Մեր բազմամյա փորձը ցույց է տալիս, որ այն ուսանողները, ովքեր խստորեն հետևում են մեր ռազմավարությանը, գրանցում են բարձր արդյունքներ և ընդունվում հեղինակավոր համալսարաններ։
Խնդրում ենք վստահել մեր մասնագետներին և շարժվել նրանց ցույց տված ճանապարհով։
WhatsApp us